Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Մայր Աթոռի հրատարակչությունը վերջապես լույս ընծայեց ընկերոջս՝ Սարգիս Մելքոնյանի մենագրությունը

Մայր Աթոռի հրատարակչությունը վերջապես լույս ընծայեց ընկերոջս՝ Սարգիս Մելքոնյանի մենագրությունը
05.10.2024 | 07:46

Անկեղծ ասած՝ այսքան շքեղ կազմ ունեցող գիրք վաղուց չէի տեսել, ու լավն այն է, որ բովանդակությունը նույնքան լավն է։ Եթե ցանկանում եք լիքը նոր բան իմանալ մեր բուն ինքնության «Սահմանադրությունը» կազմող գաղափարների մասին, ապա հաստատ արժի այս գիրքը կարդալ։

Դե իսկ որպես «բոնուս»՝ հավելվածի տեսքով կունենաք Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Ա (Հովսեփյան) կաթողիկոսի՝ 127 տարի առաջ Գերմանիայում պաշտպանած ատենախոսության թարգմանությունը։

ՈՒ երբ ԵՊՀ նախասրահում պատահաբար նկատեք այդ զորագույն մարդու համեստ կիսանդրին, գուցե մի պահ կանգ առնեք ու ժպտաք դառը ժպիտով։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 2709

Մեկնաբանություններ